Փետրվարի 21-ին Իրանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է: Թեկնածուների առաջադրման գործընթացում կանոններ են սահմանված, որսահմանափակում են առաջադրվելու հնարավորությունները: Երկրի հոգևոր առաջնորդին ենթարկվող 12 անդամներից կազմված մարմինն իրավունք ունի կասեցնելու անցանկալի մարդկանց թեկնածու առաջադրվելը: Իսլամական հեղափոխությունից հետո սա Իրանի 11-րդ խորհրդարանական ընտրությունն է, և այս անգամ շատ ավելի թեկնածուների գրանցում է մերժվել, քան երբևէ նախկինում։
Հայտեր ներկայացրած 15 000 հավակնորդների 7 000, այդ թվում՝ ներկայիս խորհրդարանի տասնյակ անդամների գրանցումը Պահապանների խորհուրդը մերժել է, նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին:
Վերլուծաբանների կարծիքով՝ խորհրդարանում կուժեղանա այաթոլա Ալի Խամենեիի կոշտ քաղաքականության կողմնակիցների վերահսկողությունը:
Իրանի խորհրդարանում՝ Մեջլիսում 290 տեղ կա: