Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նախագահը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ

Նախագահը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ
19.02.2020 | 14:24

ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ են մտքեր փոխանակել նախագահ Արմեն Սարգսյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Հեռանկարային է համարվել նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում հնարավոր գործակցությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոն: Խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների շրջանակում փոխգործակցության մասին, որոնք միտված են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու երկրի նկատմամբ հետաքրքրության աճին, ասված է նախագահականի հաղորդագրությունում։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Սահմանադրությունում փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի շուրջ:

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ