«ProdExpo-2020» միջազգային ցուցահանդեսին «Armenia Wine» ընկերությունը մրցութային ժյուրիի որոշմամբ պարգևատրվել է մեկ ոսկե և երկու արծաթե մեդալներով: Մոսկվայում փետրվարի 14-ին ավարտվեց «ProdExpo-2020» սննդաարդյունաբերության 27-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էր 2600 արտադրող 70 երկրներից: Ցուցահանդեսում կազմակերպվող խմիչքների միջազգային համտեսման մրցույթի ընթացքում ներկայացուցչական ժյուրին՝ գինեգործներ, էքսպերտներ, սպառողների միությունների ներկայացուցիչներ և քննադատներ, ընդունված միջազգային չափանիշների համապատասխան գնահատել են մրցույթի մասնակից շուրջ 800 ապրանքատեսակ:
Գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա այս ցուցահանդեսի շրջանակում արդեն 8-րդ տարին հայկական գինիները իրենց գերազանց համային որակով գրավում են այցելուների ուշադրությունը և սրտերը՝ ստիպելով մշտապես ընտրել հայկական գիները։ «Armenia Wine» ընկերությունը այս տարի նույնպես հյուրընկալվեց ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր նրբահամ գինիների տեսականին, որն արժանացավ թե սպառողների, թե միջազգային գործընկերների բարձր գնահատականին։ «Ներկայացնելով մեր գինիները միջազգային ցուցահանդեսներում, մենք նաև ներկայացնում ենք Հայաստանի գինեգործության հազարամյա պատմության լավագույն ավանդույթները՝ արժանանալով բարձրագույն գնահատականի։ Այս անգամ ևս մեր ընկերության աշխատակիցները վերադարձան Հայաստան մեկ ոսկե և երկու արծաթե մրցանակներով։ Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով, քանի որ ժամանակակից գինեգործության խորհրդանիշ դարձած մեր ընկերությունը ցուցահանդեսի այցելուներին ներկայացավ ոչ միայն իր գերազանց համային որակով, այլ ևս մեկ անգամ բարձր պահեց հայկական գինու մշակույթը»,-ամփոփեց ընկերության կոմերցիոն տնօրեն՝ Քրիստինե Վարդանյանը։ Ոսկե մեդալով պարգևատրվել է «Armenia» բալի գինին իսկ Մուսկատ խաղողի սորտից պատրաստված «Armenia Muscat» սպիտակ կիսաքաղցր գինին և Արենի խաղողից պատրաստված «Armenia» վարդագույն կիսքչոր շամպայնը արժանացել են արծաթե մեդալների: