Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցն է

Այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցն է
19.02.2020 | 14:38

Փետրվարի 19-ին, լրանում է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված հայ սպա Գուգեն Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցը։ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Բուդապեշտի քաղաքային դատարանը ադրբեջանցի մարդասպանին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Չ2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Բաքվին, որտեղ ներում ստացավ։ Նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան՝ Հայաստանը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:


Հայ սպայի գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ եզրափակիչ փուլում: Ավարտվել է հաղորդակցությունների գրավոր փուլը, և դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է:

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ