Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մովսես Հակոբյան. Չի կարելի արդարադատությունը խեղաթյուրել

Մովսես Հակոբյան. Չի կարելի արդարադատությունը խեղաթյուրել
19.02.2020 | 14:39

«Ցավ եմ ապրում բանակում տեղի ունեցած դեպքերի համար, դրանք կարող են ամենատարբեր պատճառներն ունենալ, պետք է թողնել քննություն ընթանա՝ Tert.am-ին ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչ կտա դեպքերի կանխարգելման տեսանկյունից կադրային փոփոխությունները ԱՀ ՊԲ-ում, ՀՀ ռազմական ոստիկանությունում՝ Մովսես Հակոբյանն ասաց․ «Եթե վերադասը որոշում է, որ պիտի լինեն կադրային փոփոխություններ, դրանք քննարկման ենթակա չեն»։ Հարցին՝ ինքը տևական ժամանակ ԱՀ և ՀՀ զինված ուժերում առանցքային դերակատարություն է ունեցել, և իր պաշտոնավարման ժամանակ ևս ԱՀ-ում բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, որ մինչև այժմ բացահայտված չեն, օրինակ՝ սևազգեստ մայրերը պարբերաբար նաև իր անունն են շոշափում գործերի կոծկման համատեքստում, Մովսես Հակոբյանն ասաց․ «Չեմ կիսում Ձեր տեսակետը, գործերը բացահայտված են։ Իմ անունը շոշափում են, բայց դրա մեջ ոչինչ չկա։ Քննություն իրականացվել է, պետք է հավատանք մարդկանց, չի կարելի արդարադատությունը խեղաթյուրել, եթե նույնիսկ դա մեր հարգելի որդեկորույս ծնողներին դուր չի գալիս»,-նշեց նա։ Մովսես Հակոբյանն ասաց, որ հասկանում է որդեկորույս ծնողներին, բայց անհրաժեշտ է թողնել, որ իրավապահները քննություն իրականացնեն։ Նա անդրադարձավ նաև մամուլում՝ 1in.am-ում, «Մարտի 1-ի» գործով իր նախաքննական ցուցմունքի հրապարկմանը։ «Շատ վատ եմ վերաբերվում, որ ցուցմունքը հայտնվում է մամուլում, անթույլատրելի է, դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմիները»,-ասաց նա։

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ