Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               

Տարոն Հովհաննիսյան. Խնդիր կա «տարածք» տերմինը ԼՂ հակամարտության դիսկուրսից հանելու

Տարոն Հովհաննիսյան. Խնդիր կա «տարածք» տերմինը ԼՂ հակամարտության դիսկուրսից հանելու
19.02.2020 | 15:16

Խնդիր կա «տարածք» տերմինը ԼՂ հակամարտության դիսկուրսից հանելու, որովհետև սա տարածքային հակամարտություն չէ, սա ապրելու, գոյություն ունենալու կամ չունենալու հակամարտություն է՝ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: «Արցախը Հայաստանի համար զուտ տարածք չէ, այլ՝ անվտանգություն է»` Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը նոր է և, ըստ Տարոն Սիմոնյանի, բավականին հաջող, բայց հայտարարության տրամաբանությունն ինքնին նոր չէ: «Դրանք անվտագության գոտիներ են, անվտանգության շրջաններ, տարբեր ժամանակահատվածներում տարբեր մեկնաբանություն են ստացել: Որևէ շեղում նշված սահմանագծից բերում է Հայաստանի և Արցախի պաշտպանունակության թուլացման: Փոխզիջումը այս տիպի Ադրբեջանի հետ կնշանակի վտանգի տակ դնել Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը»,- ասաց նա:


Ադրբեջանի հարցերով փորձագետի խոսքով՝ Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությունները փաստեցին, որ Ադրբեջանին պետք է Ղարաբաղն՝ առանց հայերի: Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահը Մյունխենում հանդիպմանը մասնակցում էր ոչ թե հակամարտության լուծման վերաբերյալ առաջարկներ հնչեցնելու, այլ շոու անելու նպատակով: «Իլհամ Ալիևի պահվածքը, օրակարգի բացակայությունը, նրա խոսքի բնույթը ցույց տվեցին, որ ինքն իսկապես այդպես է մտածում: Այնքան են այդ քարոզչությունը վարել, որ ինքն էլ համոզված է՝ այդպես պետք է լինի: Նա հայտարարում է, որ եթե հայերը ցանկանում են երկրորդ անգամ ինքնորոշվել, թող գնան այլ տեղ փնտրեն: Իրականում, այնպես չէ, որ իրենց պետք է Արցախն առանց հայերի, իրենց պետք է տարածաշրջանն առանց հայերի: Սա իրենց քաղաքականությունն է, որն ասվում է Իլհամ Ալիևի մակարդակով: Սա նշանակում է, որ նա պատրաստ չէ և չի ցանկանում հակամարտության կարգավորում»,- նշեց Տարոն Հովհաննիսյանը:


2004-ի այս օրը՝ փետրվարի 19-ին, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնի 16 հարվածով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին. «Այս ցավալի պատմությունը բոլորս շատ լավ գիտենք, բայց սա միայն պատմություն չէ մեկ հայ սպայի սպանության վերաբերյալ, սա պատմություն է Ադրբեջան պետության և նրա որդեգրած քաղաքականության վերաբերյալ, որը եղել է ինչպես Գուրգեն Մարգարյանի սպանությունից առաջ, այնպես էլ պահպանվում է մինչ օրս: Այս օրը մեզ ևս մեկ անգամ պարտադրում է հիշել, որ Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են և դա չի փոխվել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ