Ըստ բրիտանական պարբերականների, որոնք հղում են անում Ջուլիան Ասանժի փաստաբանին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է համաներել Wikileaks-ի հիմնադրին, եթե նա հայտարարի, որ Ռուսաստանն անմասն է ԱՄՆ 2016-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցության սերվերի վրա հարձակումից։ Սպիտակ տունը դեռ չի արձագանքել այս հայտարարություններին:
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ղեկավարած քննությունը պարզել էր, որ սերվերների վրա հարձակմանը մասնակցել են ռուսաստանցի հաքերները:
Թրամփին վերագրվող հայտարարությունը մամուլում է հայտնվել Լոնդոնում Ասանժի արտահանձնման հարցով դատավարությունից օրեր առաջ: