Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

8 տարում առաջին անգամ Հալեպի օդանավակայանում վայրէջք կատարեց ուղևորատար ինքնաթիռ

8 տարում առաջին անգամ Հալեպի օդանավակայանում վայրէջք կատարեց ուղևորատար ինքնաթիռ
20.02.2020 | 12:51

«Սիրիական ավիաուղիներ»-ի առաջին ուղևորատար օդանավը վայրէջք կատարեց Հալեպի օդանավակայանում՝ 8 տարում առաջին չվերթն է, որը հաջողությամբ իրականացվեց 9 տարի շարունակվող սիրիական պատերազմի հետևանքով քարուքանդ արված երկրի երբեմնի տնտեսական կենտրոն Հալեպում:


Քաղաքացիական օդանավը ժամանել էր Դամասկոսից` բերելով 120 ուղևորների, որոնց թվում էին նաև տրանսպորտի նախարար Ալի Համուդը, զբոսաշրջության նախարար Մուհամադ Մարթինին։ Երկու քաղաքների հեռավորությունը 370 կիլոմետր է: Տրանսպորտի նախարարի խոսքով՝ Սիրիայի կառավարությունը սպասում է միջազգային չվերթների թույլտվությանը, հաջորդ հնարավոր ուղևորությունը դեպի Կահիրե է: Օդանավակայանի վերագործարկումը հնարավոր դարձավ, երբ Սիրիայի բանակը ՌԴ աջակցությամբ ազատագրեց Հալեպից հյուս-արևմուտք ռազմավարական նշանակության բնակավայրեր:
Իդլիբ նահանգի այդ տարածքների վերադարձի շնորհիվ Բաշար Ասադի վարչակազմը վերականգնեց վերահսկողությունը նաև «սիրիական կյանքի ճանապարհի» նկատմամբ: Մայրաքաղաք Դամասկոսն ու Հալեպը միացնող M5 մայրուղին ամենահարմար և ամենաարագ ճանապարհն է, որը կապում է սիրիական երկու խոշորագույն քաղաքները։ Ինչպես հայտարարում է կառավարությունը, առաջիկա օրերին այն հասանելի կդառնա նաև քաղաքացիական անձանց համար:


Դամասկոսը հույս ունի, որ մասնավոր չվերթների վերսկսումը դեպի Հալեպ կնպաստի տնտեսական աշխուժացմանը վերջին տարիներին կատաղի մարտերի թատերաբեմ դարձած քաղաքում:

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ