Վլադիսլավ Սուրկովն ազատվել է Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնից իր դիմումի համաձայն՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նրանք հանդիպել են, և Սուրկովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն», - ասել է Կրեմլի խոսնակը: Նա ընդգծել է՝ կասկած չկա, որ «Սուրկովի երկար տարիների փորձը և նրա տաղանդը կգտնեն կիրառում»:
«Ես տվյալներ չունեմ, թե որտեղ է Սուրկովը հետագայում աշխատելու», - պատասխանել է նա լրագրողների հարցին: Փետրվարի 18-ին Պուտինը հրամանագիր է ստորագրել Սուրկովին նախագահի օգնականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: