Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախապատրաստվելու համար ՀՀ ոստիկանությանը ու ԿԸՀ-ին գումար հատկացնել: Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամ, որից ԿԸՀ-ին՝ 2 մլրդ 553 մլն 49 հազար (որից առաջին եռամսյակում՝ 167,071.5 հազար դրամ և առաջին կիսամյակում՝ 2,553,049.0 հազար դրամ):
ԿԸՀ-ին կհատկացվի նաև 660,000․0 հազար դրամ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացը ապահովելու նպատակով: ՀՀ ոստիկանությանը կհատկացվի 234,317.6 հազար դրամ, որից առաջին եռամսյակում՝ 234,317.6 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» հոդվածով՝ 224,256.2 հազար դրամ «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 10,061.4 հազար դրամ):
«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է ապահովել հանրաքվեի քվեարկության ժամանակ տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացի նախապատրաստման և իրականացման ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ-ին մասնագիտական, կազմակերպչական աջակցության ցուցաբերում, ներառյալ ընկերության կողմից կատարվելիք աշխատանքների նկատմամբ մասնագիտական հսկողություն: