Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Էներգախնայողությունը հայ ժողովրդի համար պետք է դառնա ռազմավարական առաջնահերթություն

Նիկոլ Փաշինյան. Էներգախնայողությունը հայ ժողովրդի համար պետք է դառնա ռազմավարական առաջնահերթություն
20.02.2020 | 13:03

Էներգախնայողության թեման մեր հանրության համար առավել հասանելի դարձնելու համար մի շատ հայտնի անեկդոտ կա. երբ խոսք է գնում, թե բենզինը թանկացել է, զրուցակիցներից մեկն ասում է՝ ոչինչ, ես միշտ հազար դրամի եմ լցնում՝ կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետը, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացնում էր ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու որոշման նախագիծը: «Էներգախնայողությունն իրականում այս անեկդոտի թեման լրջացնելու մասին է, որովհետև այսօր մենք բոլորս աշխատավայրերի, տների տաքացման և հովացման համար ծախսում ենք իքս գումար և այդ իքս գումարը կարող է նվազեցնել որոշակի թվով, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության համար: Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք հազար դրամ, էներգախնայողության ներդրում անելու դեպքում, ենթադրենք, կծախսենք յոթ հարյուր դրամ և օրինակ՝ էներգակիրների հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա մեր ծախսերի, բյուջեի վրա: Էներգախնայողությունը հայ ժողովրդի համար պետք է դառնա ռազմավարական առաջնահերթություն»,-ասաց վարչապետը:


Մհեր Գրիգորյանը նշեց, որ նախագծում նախատեսված 17 միլիոնը գրանտներ է, խոսքը մանրածախ վարկերի մասին է: Չի բացառվում, որ և համաֆինանսավորում, և տոկոսի զրոյացում լինի, իսկ վարչապետը նշեց, որ այդ նախագիծը մարդկանց հնարավորություն կտա վարկային միջոցներ ներգրավել իրենց տունը էներգախնայող դարձնելու համար: «Եթե այս ծրագրի դիզայնն անենք, լավ ծրագիր է լինելու, և եթե այս ծրագիրը շարժվի, ես վստահ եմ, որ մենք այլ ռեսուրսներ կմոբիլիզացնենք, քանի որ եթե, օրինակ՝ լամպեր փոխենք, այլ նորմերին հետևենք, դա 20-30 տոկոս ընտանիքի ծախսերը նվազեցնում է»,-ասաց Մհեր Գրիգորյանը:
Վարչապետը հարցրեց, թե հիմա հնարավորություն կա՞ 2020-ը համարել էներգախնայողության տարի, Մհեր Գրիգորյանը դրական պատասխանեց, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ավելացրեց, որ պետք է համարել էներգախնայողության մեկնարկի տարի: «Ինստիտուցիոնալ աշխատում ենք, որ էներգախնայողությունը ռազմավարական թեմա դառնա, այսինքն` մենք խնդիր պետք է դնենք, որ յուրաքանչյուր քաղաքացի իր բնակարանի էներգետիկ կարիքները հոգալու համար ձգտի մաքսիմալ արդյունավետության, և սա էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության խնդիր է: Մենք այս խնդիրը պետք է լուծենք՝ զուգահեռ այլընտրանքային էներգիան զարգացնելով»,-ասաց նա:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ