Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Խորվաթիայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել՝ մասոն լինելու պատճառով

Խորվաթիայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել՝ մասոն լինելու պատճառով
20.02.2020 | 22:02

Խորվաթիայի գլխավոր դատախազ Դրազեն Յելենիչը հասարակական ճնշման տակ հրաժարական է ներկայացրել՝ նա խոստովանել էր, որ մասոնական օթյակի անդամ է: «Իմ մասոնությունը որևէ կերպ չի ազդել աշխատանքիս վրա, սակայն վերջին մեղադրանքներն անհնարին են դարձնում հետագա պաշտոնավարումս», - հայտարարել է Յելենիչը, որ գլխավորում էր դատախազությունը 2018-ից:


Շաբաթասկզբին հարցազրույցում նա խոստովանել էր, որ ընկերն է հրավիրել իրեն մասոնական օթյակ, պնդելով, թե կազմակերպությունը գնահատել է իր մասնագիտական հմտությունները:
Խորվաթիայի Մասոնների օթյակը պաշտոնական կայքում ներկայանում է որպես կազմակերպություն, որը «միավորում է պատվարժան մարդկանց՝ ամենատարբեր՝ բարոյական ու փիլիսոփայական թեմաներ քննարկելու համար»:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ