Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բազում հայտեր՝ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» մրցույթին

Բազում հայտեր՝ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» մրցույթին
20.02.2020 | 22:06

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» ամփոփել է պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընդունման փուլը։ Ընդհանուր հաշվով ստացվել է 54 հայտ։
Պատմագիտական հետազոտության ցանկություն է հայտնել 17 գիտական թիմ 6 երկրից։ Հիմնադրամի հայտարարած մրցույթին դիմել են ինչպես անվանի գիտնականներ, այնպես էլ՝ երիտասարդ մասնագետներ։


«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» «Մինասյան» կենտրոնը 2019-ի նոյեմբերին հայտարարել էր պատմագիտական հետազոտությունների հայտերի ընտրության մրցույթ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն էր 2020-ի փետրվարի 15-ը։ Մրցույթի նպատակն է ֆինանսավորել հետազոտություններ, որ կվերաիմաստավորեն 20-րդ դարի հայոց պատմությունը։
Նախատեսվում է ընտրել 3-5 հետազոտական աշխատանք, որոնց կտրվի 5-10 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Մրցութային հանձնաժողովը հաղթողների անունները կհրապարակի 2020-ի մարտի 2-ին։
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» ստեղծվել է 2019-ի փետրվարին՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի:
Հիմնադրամի նպատակն է Հայաստանում, Արցախում և սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ