Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ դեսպանատունը ֆինանսավորում է նոր Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն Տավուշի մարզում

ԱՄՆ դեսպանատունը ֆինանսավորում է նոր Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն Տավուշի մարզում
20.02.2020 | 22:07

ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի հետ մասնակցեց Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոնի բացմանը։ Իջևանում տեղակայված կենտրոնը գիտելիքների հարստացման նոր օջախ է, որը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում։ Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության ծրագրի ամենամեծ բաղադրիչն է։ Կազմակերպության Տավուշում իրականացվող ծրագրով ամերիկյան աջակցության միջոցով կազմակերպվում են անգլերենի և այլ դասընթացներ պատանիների և երիտասարդների համար, իրականացվում են կարողությունների զարգացման տարբեր նախաձեռնություններ և ապահովվում են ռեսուրսներ, որոնք կօգնեն ավելի հստակ պատկերացում կազմել ամերիկյան հասարակության մասին։


Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը տեղի համայնքի համար կկազմակերպի ուսումնական տարբեր ծրագրեր՝ միտված այնպիսի կարողությունների զարգացմանը, որոնք կարևոր են ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական ակտիվության տեսանկյունից։ Դասընթացների հիմնական ուղղություննեը կներառեն․ անգլերենի ուսուցում, մեդիագրագիտություն, նախագծերի մշակում և իրականացում, առաջնորդական հմտություններ, հաղորդակցության հմտություններ և այլն։
Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ունի ամերիկյան գրքերի և այլ նյութերի հարուստ հավաքածու։ Այստեղ կկազմակերպվեն նաև կինոդիտումներ, գրական ակումբներ և տարբեր թեմաներով դասախոսություններ՝ հրավիրված մասնագետների ներգրավմամբ:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ