Հեղափոխությունից հետո պետք է հասկանալ՝ մարդիկ ինքնուրո՞ւյն են մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, թե գյուղապետերն են նրանց ուղղորդելու՝ PR դպրոցի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդոմոն Մարուքյանը։
«Չկա քարոզչություն, չկա հակաքարոզչություն։ Կա միայն «Այո»։ Ի սկզբանե պրոցեսն ապօրինի էր, դրա համար էլ մենք խորհրդարանում դեմ ենք քվեարկել։ Այսօրվա աուրայում իշխանությանը պետք է, որ լինի հակադրություն, իսկ մենք կոչ ենք արել, որ հակադրություն չլինի։ Մեր կոչն, ըստ էության, տեղ է հասել, չկա «Ոչ»-ի քարոզ։ Թող այս վիճակում գնան, «Այո» քարոզեն», - ասաց Էդմոն Մարուքյանը։