Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանում խորհրդարանական ընտրություններ են

Իրանում խորհրդարանական ընտրություններ են
21.02.2020 | 13:54

Իրանում փետրվարի 21-ի առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններն Իրանի համար բարդ իրավիճակում են, երբ սաստկանում է ԱՄՆ-ի գործադրվող տնտեսական ճնշումը, և, փորձագետների կարծիքով, կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանը՝ ռեֆոմիստները, որոնք համարվում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները և ներկայում մեծամասնություն են խորհրդարանում, թե պահպանողականները և կառավարության քաղաքականության հակառակորդները: Նախապատվությունը տրվում է վերջիններին: 290 պատգամավորական տեղերի համար պայքարում է 7000 մարդ, որոնց թեկնածություններն ավելի վաղ հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից, որն ստուգում է հավակնորդների համապատասխանությունը նորմերին:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ