Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը, Մերկելն ու Մակրոնը քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը

Պուտինը, Մերկելն ու Մակրոնը քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը
21.02.2020 | 14:30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռակողմ հեռախոսազրույցով քննարկել են Սիրիայում և Լիբիայում իրավիճակը: Կրեմլը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը հատուկ ուշադրություն են դարձրել Իդլիբում ստեղծված իրավիճակին: Պուտինն ընդգծել է ահաբեկչական վտանգը վերացնելու անհրաժեշտությունը` հետևելով Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքներին: Մակրոնն ու Մերկելը պատրաստակամություն են հայտնել նպաստելու Իդլիբում լարվածության նվազեցմանը: Կողմերն ընդգծել են նաև խաղաղ բնակչության համար հումանիտար հետևանքների անթույլատրելիությունը: Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Պուտինի և Էրդողանի հետ` քննարկելու Իդլիբում իրավիճակի սրացումը: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել նաև Լիբիայում հրադադարի պահպանմանն ու երկխոսության շարունակությանը` ելնելով Բեռլինյան համաժողովի որոշումներից:
Ռուսաստանի նախագահը ցավակցություններ է հայտնել Մերկելին փետրվարի 20-ին Հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգության համար, որի ժամանակ զոհվել է 9 մարդ:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ