Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում

Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում
21.02.2020 | 16:10

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է մրցույթ հայ դաշնակահարների համար՝ առանց տարիքային սահմանափակման։ Հաղթողներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (EUFSC) Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, որոնք կայանալու են ս.թ. մայիսի 3-ից 10-ը։

Վարպետության դասերը վարելու են անվանի դաշնակահարներ Դմիտրի Ալեքսեևը (ՄԲ), Յուրի Դիդենկոն (ՌԴ), Պաբլո Գալդոն (Իսպանիա), Գրիգորի Գրուզմանը (Գերմանիա), Վերա Կամենևան (ՌԴ), Միխայիլ Խոխլովը (ՌԴ), Ջուլիանո Մազոկանտեն (Իտալիա), Անխել Սանզոն (Իսպանիա) ու Արկադի Զենզիպերը (Գերմանիա)։

Լսումների արդյունքում ընտրվելու է տասը հաղթող հայ դաշնակահար, որոնց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC) հնարավորություն կընձեռեն անվճար մասնակցություն ունենալ վարպետության դասերի և Մալթայի միջազգային երաժշտական փառատոն 2020-ի համերգներին:

«Հայ երաժիշտները մեր մշակույթի դեսպաններն են արտերկրում և հենց այդ համոզումն է մեզ մշտապես մղում օժանդակելու հայ տաղանդներին՝ իրենց գիտելիքի ամրապնդման գործում», - նշեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Մանրամասների համար կարող եք դիմել ք. Երևան, Մոսկովյան 31 շենք, գրասենյակ 166 կամ էլեկտրոնային տարբերակով info@m4f.foundation, ինչպես նաև «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի պաշտոնական էջի միջոցով։

Նշենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի գործունեությունն ուղղված է հայ մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը` ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Դիտվել է՝ 3621

Մեկնաբանություններ