Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արսեն Թորոսյան. Ուժեղացվել է Իրանից Հայաստան եկողների հսկողությունը

Արսեն Թորոսյան. Ուժեղացվել է Իրանից Հայաստան եկողների հսկողությունը
22.02.2020 | 01:57

Առողջապահության նախարարությունը հետևում է կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ հարևան Իրանում՝ ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում», - հավելել է նախարարը: Մինչ օրս կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ