Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանն Իդլիբում իրավիճակը «պատերազմ» է անվանել

Էրդողանն Իդլիբում իրավիճակը «պատերազմ» է անվանել
22.02.2020 | 02:03

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայի Իդլիբ նահանգում կգործի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված համաձայնություններից ելնելով՝ տեղեկացնում է haberler.com կայքը: Նա նշել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահի հետ: Հեռախոսազրույցի թեման լինելու է Իդլիբի հարցը, որի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են: Էրդողանը Իդլիբում տեղի ունեցողը կարելի է անվանել «պատերազմ»` ելնելով բախումների մասշտաբներից: Նրա խոսքով` բախումների ժամանակ սպանվել է սիրիական բանակի 150 զինվոր:


Էրդողանը տեղեկացրել է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պուտինին առաջարկել են մարտի 5-ին քառակողմ գագաթաժողով հրավիրել Ստամբուլում, բայց ՌԴ նախագահը «ցանկալի պատասխան չի տվել»:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ