Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանը հայտնել է Իդլիբում թուրքական բազմակիլոմետրանոց ռազմական շարասյուների մասին

Ռուսաստանը հայտնել է Իդլիբում թուրքական բազմակիլոմետրանոց ռազմական շարասյուների մասին
22.02.2020 | 02:04

Թուրքիան վերջին շաբաթներին Սիրայում Իդլիբի ապաԷսկալացիայի գոտի է փոխադրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա եւ ռազմամթերք, հայտնել են ռուս զինվորականները: Իդլիբի նահանգի հյուսիսում բոլոր հիմնական ճանապարհները վերջին մի քանի շաբաթը գործում են սովորական ռեժիմով: Դա Էլ Թուրքիային թույլ է տվել իր տարածքից արագորեն ապաԷսկալացիայի գոտի տեղափոխել մարտական տեխնիկայի եւ ռազմամթերքով բեռնատար տրանսպորտի բազմակիլոմետրանոց շարասյուներ, փետրվարի 21-ին ասել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ Օլեգ Ժուռավլյովը:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ