Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է

Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է
23.02.2020 | 15:31

Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօրվանից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Դեսպանության ֆեյսբուքյան էջում նշված է, որ հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրվի:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ