Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱԳՆ. ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ Իրան այցելելուց

ԱԳՆ. ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ Իրան այցելելուց
23.02.2020 | 15:33

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:


Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ»։

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ