Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին
24.02.2020 | 13:05

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:


ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կենտրոնի գործունեության պատմությունը, միջազգային բժշկության ոլորտում արձանագրած ձեռքբերումները, պարգևատրումները՝ հատկապես հատկանշական համարելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում Հայաստանը ճանաչվել է բացառիկ երկրներից մեկը, որտեղ հաղթահարված է ՄԻԱՎ վարակի փոխանցումը մայրիկից զավակին: Տիար Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին, որ կենտրոնի գոյության երեսուն տարիների ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ակտիվ գործակցում է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց կենտրոնի բժիշկներին՝ ընդգծելով, որ նրանք կարևոր առաքելություն են իրականացնում ՁԻԱՀ կանխարգելման ոլորտում: Գարեգին Երկրորդ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ կենտրոնի բժիշկները մեծ ջանքեր են գործադրում ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց կյանքի նկատմամբ վերստին հավատք, վստահություն և սեր ներշնչելու համար: Նորին Սրբությունը ողջունեց նաև կենտրոնի տնօրենի և աշխատակիցների սերտ կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ և նրանց հավատարմությունը քրիստոնեական արժեքներին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստծու օգնականությունն ու օրհնությունը մշտապես ուղեկից լինի բժիշկներին` իրենց պատասխանատու առաքելության մեջ:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ