Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իտալիայի վարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսը զսպելու ձեռնարկված միջոցները

Իտալիայի վարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսը զսպելու ձեռնարկված միջոցները
24.02.2020 | 13:08

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն խոստովանել է, որ իշխանությունները չէին ակնկալում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի այդպիսի կտրուկ աճ. «Մենք կարծում ենք, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցները առաջիկա 14 օրում կարող են արդյունավետություն ցուցաբերել դրա զսպման գործում: Մենք անում ենք հազարավոր ստուգումներ», - ասել է նա Canale 5-ին հարցազրույցում:


Վարչապետի խոսքով՝ Իտալիան հայտնվել է «համազգային արտակարգ իրավիճակում»: «Ես խոսք եմ տալիս, որ իմ հոգեկան և ֆիզիկական ուժի ոչ մի կաթիլ չեմ ծախսելու քաղաքական վեճերի վրա», - խոստացել է Կոնտեն: «Մենք միջոցներ ենք ձեռնարկել, որոնք ոչ մի այլ երկիր չի ձեռնարկել: Այս միջոցները պետք է զսպեն վարակի վտանգը», - նշել է նա: Կիրակի Իտալիայում 152 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Երեք մարդ դարձել է վարակի զոհ։

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ