Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեչեին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց հռոմեացիների թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը: Հայ ֆուտբոլիստը խաղի 37-րդ րոպեին գոլ խփեց՝ ստանալով Էդին Ջեկոյի փոխանցումը՝ Մխիթարյանը դարպասապահի ոտքերի արանքով գնդակն դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0: Եվս 2 գոլ հռոմեացիները խփեցին երկրորդ կեսում: 69-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց Էդին Ջեկոն, 80-րդ րոպեին՝ Ալեքսանդր Կոլարովը:
Հաղթանակի շնորհիվ «Ռոման» միավորների թիվը հասցրեց 42-ի ու շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել: