Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան
24.02.2020 | 17:49

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչները Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի երկու ուղղություններով օրերս տեղադրել են 52 ճանապարհային նշան։ Կապալառու կազմակերպությունն իրականացնում է նաև Տրանշ-3-ի սպասարկման աշխատանքներ։ Ընկերությունը պարբերաբար մոնիթորինգ է կատարում և վերատեղադրում բացակայող ճանապարհային նշանները։ Տեղեկացնենք‚ որ այն ճանապարհահատվածներում‚ որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ‚ ճանապարհային նշանները տեղադրվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի՝ համաձայնեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ։

Նշենք‚ որ պարբերաբար արձանագրվում են ճանապարհային նշանների անհետանալու և վնասվելու դեպքեր, ուստի հորդորում ենք բնակչությանը և վարորդներին խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերին։ Դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ