Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կրեմլը մեղադրում է Թուրքիային պայմանավորվածությունները չկատարելու մեջ

Կրեմլը մեղադրում է Թուրքիային պայմանավորվածությունները չկատարելու մեջ
24.02.2020 | 23:53

«Թուրքիան դեռ չի կատարել դեռևս մեկ տարի առաջ Սիրիայի շուրջ համաձայնագրերի պայմանները»,- «Россия 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, թե երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի ստորագրած համաձայնագրերում նշված է, որ Անկարան պետք է ապահովեր Իդլիբ նահանգում դեէսկալացիայի գոտու ստեղծումը: Պեսկովի խոսքով՝ Իդլիբում գրոհայինները հիանալի զինված են: Կրեմլը հայտարարում է, որ Սիրիայի այդ նահանգում լարված իրավիճակը չի նպաստում սիրիական ճգնաժամի կարգավորմանը:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ