Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը
25.02.2020 | 00:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը: Երևանում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է, որ դեսպանության բացումը նոր լիցք և որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ համագործակցության զարգացմամբ, շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար:


Միրոսլավ Լայչակը նշել է, որ Սլովակիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է, և ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացումը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ Սլովակիան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
Միրոսլավ Լայչակին ընդունել է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրանք կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գյուղատնտեսություն և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը և խորացումը։

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ