Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ
25.02.2020 | 22:15

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով հերթական դատական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ՝ դադարեցնել քրեական հետապնդումը: Այսօր պաշտպանական կողմը շարունակեց ներկայացնել իր փաստարկները: Հիմնական փաստարկը վերաբերում է նրան, որ 2008-ին այն հոդվածը, որն առաջադրված է ամբաստանյալներին, գոյություն չի ունեցել:


Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը որպես հակափաստարկ նշեց, որ ակնհայտ է՝ 2008-ին սահմանադրական կարգը տապալելը եղել է հանցագործություն, և դա փաստ է:
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն էլ լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերից մի քանիսը պատրաստվում են անձնական երաշխավորությամբ հանդես գալ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխվի: Նրանց թվում է նաև Կարեն Կարապետյանը: Հարցին, թե ում կողմից է նախաձեռնությունը, Լևոն Քոչարյանը պատասխանեց՝ գործընթացով զբաղվել է երկրորդ նախագահի աջակիցների հանձնախումբը, մասնավորապես Աղվան Վարդանյանը, ինքը մանրամասներին չի տիրապետում: Միայն հավելեց, որ ոչ ինքը, ոչ իրենց ընտանիքից որևէ մեկն անձնապես չի դիմել որևէ նախկին վարչապետի:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ