Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը

Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը
25.02.2020 | 22:20

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է մարտի 5-ին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների թեման կլինի լարված իրավիճակը սիրիական Իդլիբում, որն, ըստ Էրդողանի, պետք է լուծվի «որքան հնարավոր է շուտ»: «Քառակողմ հանդիպումը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, դեռևս համաձայնեցված չէ, բայց մենք պայմանավորվել ենք հանդիպել Պուտինի հետ մարտի 5-ին», - ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ