Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Armenia Airways-ը 2 չվերթ կիրականացնի Իրան

Armenia Airways-ը 2 չվերթ կիրականացնի Իրան
26.02.2020 | 14:03

Armenia Airways ավիաընկերությունն այսօր և փետրվարի 28-ին 2 չվերթ կիրականացնի՝ իրանցիները կարող են հեռանալ Հայաստանից, ՀՀ քաղաքացիները՝ վերադառնալ հայրենիք։ Կորոնավիրուսից խուսափելու համար երեկվանից ուժի մեջ է մտել Իրանի հետ օդային ու ցամաքային սահմանը մասամբ փակելու կառավարության որոշումը։ Իրանից թույլատրվում է միայն բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստան, ընդ որում՝ մեքենայում կարող է լինել միայն երկու վարորդները: Սահմանը բաց է մնում նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար։ Թեհրան - Երևան երեկվա չվերթը չեղյալ է հայտարարվել, Մեղրիի անցակետն էլ փակվել էր կեսօրից։

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ