Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սուրեն Պապիկյան. Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը

Սուրեն Պապիկյան. Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը
26.02.2020 | 14:04

«Այո»-ի քարոզչությունը նախատեսել ենք իրականացնել մի քանի շերտով՝ մամուլի ասուլիսում ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: «Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը: Նպատակն է հանրութանը ներկայացնել այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար», - ասաց նա: Սուրեն Պապիկյանը այժմ արձակուրդում է, մի պահ կվերադառնա աշխատանքի՝ պայմանավորված Վրաստան այցով, հետո կրկին արձակուրդ կվերցնի:

«Նիկոլ Փաշինյանը ևս նախատեսում է մասնակցել քարոզարշավին և ըստ անհրաժեշտության կլինի արձակուրդում», - ասաց նա:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է: «Մենք հյուրերին հրավիրելիս նշել ենք, որ կանխիկ գումարը մուտքագրվել է մեր նախընտրական հաշվեհամարին, հիմնադրամին: Թե իրավական, թե բարոյական որևէ խնդիր չկա», - ասաց բանախոսը: Անդրադառնալով ՔՊ-ի՝ նախորդ և ներկայիս դրամահավաքներում հավաքված գումարների զգալի տարբերությանը, Սուրեն Պապիկյանը նկատեց՝ երեկվա մեծ գումարի հավաքագրմանը զգալի նպաստել է իրենց նկատմամբ հանրային վստահությունը:
Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում քաղաքացիներին համոզել իրենց 650 000 ձայն տալ, Պապիկյանը նշեց՝ դա իրենց համար կենաց-մահու պայքար չէ, և ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչ է ուզում: Նա միայն կոչ արեց ակտիվորեն մասնակցել հանրաքվեին:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ