Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ադրբեջանում 7 մարդու մոտ կորոնավիրուս են կասկածում

Ադրբեջանում 7 մարդու մոտ կորոնավիրուս են կասկածում
26.02.2020 | 14:07

Ադրբեջանում 7 մարդ է հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով, 5-ը Իրանի քաղաքացի են՝ տեղեկացրել է առողջապահության նախարարության և հանրապետության պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալությունը: Երեքշաբթի 20 մարդ Ադրբեջանում կարանտինացվել էր՝ կորոնավիրուսի կասկածանքով: Վեցի վիճակը նորմալ է, խնդիրներ չեն հայտնաբերվել: Մեկի ջերմությունը գերազանցում է նորմը: Նա բժիշկների հսկողության տակ է:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ