Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սուրեն Պապիկյանը հրավիրվել է ՀՔԾ

Սուրեն Պապիկյանը հրավիրվել է ՀՔԾ
26.02.2020 | 14:08

Ասել եմ այն՝ ինչ պետք է ասեի, ես որևէ անձի չեմ նշել, դա իրավապահների պարզելու խնդիրն է՝ ասուլիսում ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով մամուլում իր կյանքին վերաբերող որոշակի դրվագների, այն է՝ նախկինում ունեցած դատվածության հրապարակմանը: «Իմ խնդիրը լրագրողի հետ չէ, ԶԼՄ-ի հետ չէ, այլ պետական պաշտոնյային վերաբերող ինֆորմացիան դուրս հանողի հետ: Հայաստանում նման դեպք չպիտի լինի: Ինչը գաղտնի է, պետք է մնա գաղտնի: Իմ նպատակն է պարզել, թե ինչ կերպ է պաշտոնյային վերաբերող ինֆորմացիան դուրս եկել: Առանց իմ իմացության իմ մասին տեղեկությունը չէր կարող դուրս գալ: Ինֆորմացիան վեր հանողը պետք է պատասխանատվություն կրի», - ասաց նա:
Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այդ գործով 2 օր առաջ հրավիրվել է ՀՔԾ, կունենա տուժողի կարգավիճակ:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ