Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանը սպառնում է մինչև փետրվարի վերջը Սիրիայի Իդլիբ նահանգում հետ շպրտել սիրիական բանակին

Էրդողանը սպառնում է մինչև փետրվարի վերջը Սիրիայի Իդլիբ նահանգում հետ շպրտել սիրիական բանակին
26.02.2020 | 21:49

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ասել է, որ Թուրքիան պլանավորում է մինչև ամսվա վերջը Սիրիայի Իդլիբ նահանգում հետ շպրտել սիրական բանակին «ցանկացած ճանապարհով»: Էրդողանը հույս է հայտնել, որ շուտով կլուծվի Իդլիբի օդային տարածքն օգտագործելու խնդիրը: Սիրիայի օդային տարածքը վերահսկում է ռուսական օդուժը: Վերջերս նրանց ավիահարվածներից երկու թուրք զինծառայող էր զոհվել: «Հիմա մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում օգտագործել օդային տարածքը, սակայն շատ շուտով կստանանք այդ խնդրի լուծումը», - Անկարայում հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ