Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել
27.02.2020 | 14:32

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Առողջապահության նախարար Եկատերինա Տիկերաձեն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վիրուսը հայտնաբերվել է Իրանից Ադրբեջանի տարածքով ժամանած 50-ամյա տղամարդու մոտ, որը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Դիտվել է՝ 1596

Մեկնաբանություններ