Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սերգեյ Կոպիրկին. Միացյալ զորքերի խմբավորումը լուծում է կարևոր առաջադրանքներ

Սերգեյ Կոպիրկին. Միացյալ զորքերի խմբավորումը լուծում է կարևոր առաջադրանքներ
27.02.2020 | 14:37

ՀԱՊԿ-ի կարևոր տարածաշրջանային բաղադրիչը Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունն է անվտանգության ամրապնդման ոլորտում, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «ՀԱՊԿ-ի դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ: Նրա խոսքով՝ այդ փոխգործակցության ծանրակշիռ դրսևորումը Միացյալ զորքերի խմբավորումն է, որը լուծում է կարևոր առաջադրանքներ՝ Հայաստանի, Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամների անվտանգությունն ապահովելու համար:
Կոպիրկինը նաև ասել է, որ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում Ռուսաստանը կամրապնդի անվտանգության սպառնալիքներին պատասխանելու իր կարողությունը։

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ