Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Այո»-ի բրենդինգի մրցույթի 3 մլն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի երեք աշխատողների և նրանց իրավահաջորդների միջև

«Այո»-ի բրենդինգի մրցույթի 3 մլն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի երեք աշխատողների և նրանց իրավահաջորդների միջև
27.02.2020 | 14:45

ՔՊ անդամ Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և նշել է, որ «Այո»-ի բրենդինգի մրցույթի համար հատկացված գումարը կբաշխվի երեք մարդու միջև: «Դե ինչ, ընկերներ, «Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Նարոյան Ստեփանի իրավահաջորդին։ Յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։
Սա ֆանտաստիկ պատմություն էր՝ ֆանտաստիկ սիմվոլիկայով»։

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ