Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանի Մեջլիսի ընտրություններում հաղթել են պահպանողականները

Իրանի Մեջլիսի ընտրություններում հաղթել են պահպանողականները
27.02.2020 | 14:53

Իրանի թերթերը, վերլուծելով երկրի Մեջլիսի ընտրությունների նախնական արդյուքները, հայտարարել են երկրի քաղաքական համակարգում պահպանողական թևի անվերապահ հաղթանակի մասին: Նախագահ Հասան Ռոհանիի կառավարության հակառակորդներն ստանում են ձայների մեծամասնությունը Մեջլիսում, փետրվարի 26-ին գրել է Al Eqtisadiah գործարար թերթը: Նախնական արդյունքների համաձայն՝ Թեհրանում բոլոր 30 պատգամավորական տեղերն ստացել են պահպանողական ճամբարի թեկնածուները, որի առաջնորդը մայրաքաղաքում դարձել է Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, նա հավաքել է 1,2 միլիոն ձայն: Իրանում Մեջլիսի ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկության օրվանից հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին: Այդ արդյունքներն այժմ պետք է պաշտոնապես հաստատվեն Սահմանադրության պահապաների խորհրդի կողմից: Բացի դրանից, 11 նահանգներում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 20 տոկոսը, ուստի այդ տեղամասերում ապրիլի 17-ին տեղի կունենա երկրորդ փուլը:

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ