Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չինաստանում բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների արտադրությունը գերազանցել է օրական 76 միլիոնը

Չինաստանում բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների արտադրությունը գերազանցել է օրական 76 միլիոնը
27.02.2020 | 14:58

ՉԺՀ-ում օրական արտադրվող բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների թվաքանակը հասել է 76 միլիոնի, որ 4,5 տոկոսով գերազանցել է երկրում միագումար արտադրական հզորության պաշտոնական ցուցանիշը՝ փետրվարի 27-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Զարգացման գործերի եւ բարեփոխումների պետական կոմիտեին:

Դիմակների 39 տոկոսը վիրաբուժական եւ բժշկական այլ դիմակներն են: Վերջին երեք շաբաթում նման արտադրանքի թողարկումն ավելացել է 7,8 անգամ: Ինչպես մեկնաբանել են իշխանությունները, ՉԺՀ-ի ընկերությունները կարողացել են վերացնել նման ապրանքների անբավարարությունը ներքին շուկայում: Բացի քաղաքացիների առանձին խմբերի տրամադրվող անվճար դիմակներից, ապահովվել է ամբողջ բնակչության համար ընդունելի գներով այդ արտադրանքի անխափան մատակարարումը:

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ