Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չայցելել 5 երկիր

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չայցելել 5 երկիր
27.02.2020 | 22:57

ԱԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել 5 երկիր այցելություններից՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը: 5 երկրներն են Իրանը, Չինաստանը, Ճապոնիան, Կորեան և Իտալիան (առավելապես՝ հյուսիսային շրջաններ), այցելել բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

«Այնուամենայնիվ, այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ