Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կոպիրկին. Մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանում ծանրակշիռ դեր խաղան այն ուժերը, որոնք հասկանում են ռուս-հայկական ռազմավարական փոխգործակցության կարևորությունը

Կոպիրկին. Մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանում ծանրակշիռ դեր խաղան այն ուժերը, որոնք հասկանում են ռուս-հայկական ռազմավարական փոխգործակցության կարևորությունը
27.02.2020 | 23:03

Ռուսաստանը շատ զգույշ և հոգատար է վերաբերվում Հայաստանի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ լինի կայունություն, հնարավոր լայն հանրային կոնսենսուս, և որպեսզի այն ուժերը, որոնք հասկանում են ռուս-հայկական հարաբերությունների, ռազմավարական փոխգործակցության կարևորությունը, ծանրակշիռ դեր խաղան Հայաստանի ներքաղաքական կյանքում», - ասաց Կոպիրկինը:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ