Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է

Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է
27.02.2020 | 23:04

Ֆրանսիան դեռ բախվելու է կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն արդյունավետ պայքարելն է հիվանդության դեմ, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հինգշաբթի առավոտյան Մակրոնը այցելել է Փարիզի 13-րդ օկրուգում գտնվող «Pitie-Salpetriere» հիվանդանոց:


Չորեքշաբթի երեկոյան այս հաստատությունում մահացել էր կորոնավիրուսով վարակված ֆրանսիացիներից մեկը: «Մենք կանգնած ենք ճգնաժամի առջև, գալիս է համաճարակ: Մեր պարտականությունն է լավագույնս դիմակայել», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ հիվանդանոցի աշխատակիցների հետ հանդիպմանը:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ