Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner» բազմազգ զորավարժություններին

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner» բազմազգ զորավարժություններին
27.02.2020 | 23:05

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner» բազմազգ զորավարժություններին, Երևանում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա հույս ունի, որ հայկական կողմը կշարունակի նաև ապագայում ակտիվորեն ներգրավվել նման զորավարժություններին։ «Ուզում եմ ընդգծել այն կայուն համագործակցությունը երկու երկրների միջև, որն ուղղված է տարածարշրջանում անվտանգության ու պաշտպանության ամրապնդմանը», - ասաց նա:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ