Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. ԵԱՏՄ-ում որոշ երկրներ հարմար պահի են սպասում, որ դուրս գան

Ալեքսանդր Լուկաշենկո. ԵԱՏՄ-ում որոշ երկրներ հարմար պահի են սպասում, որ դուրս գան
27.02.2020 | 23:13

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՀ նախագահ Միխաիլ Մյասնիկովիչի հետ հանդիպմանը քննադատել է ԵԱՏՄ-ն և ազատությունների բացակայությունը միությունում: «Ազատությունները, որ հռչակել էինք, այսօր գրեթե չկան: Կամ էլ կան, բայց մեղմ ասած, ոչ ամբողջ ծավալով: Օրինակ, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը: Դա մեր միության կառուցման հիմքն է: Մինչև հիմա չունենք դա: Ու գիտե՞ք ինչու՝ թքողական վերաբերմունք՝ հիմնված առանձին պետությունների անտարբերության վրա», – ասել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, որ ԵՏՄ անդամ որոշ երկրներ էլ: իրենց այլ միությունում են տեսնում, պարզապես հարմար պահի են սպասում դուրս գալու համար:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ