ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ասում են...

Ասում են...
28.02.2020 | 11:12

...թե ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րում հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու շան­սը շա­րու­նա­կում է պահ­պա­նել Ար­ցա­խի նախ­կին վար­չա­պետ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ո­րի ներ­կա­յաց­րած քա­ղա­քա­կան ու­ժը խոր­հր­դա­րա­նում ևս մեծ թվով ման­դատ­ներ կա­րող է ու­նե­նալ: Լուրջ շան­սեր ու­նի Ար­ցա­խի հե­րոս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը, մա­սամբ էլ` Ա­շոտ Ղու­լյա­նը, ո­րոնք հատ­կա­պես վեր­ջին տաս­նօ­րյա­կում կտ­րուկ ակ­տի­վա­ցել են, իսկ Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն սկ­սել է խիստ կա­ռու­ցո­ղա­կան, գրա­գետ քա­րո­զար­շավ վա­րել: Մա­սիս Մա­յի­լյա­նը փոր­ձում է «խաղն» իր ձեռ­քը վերց­նել, դառ­նալ Փա­շի­նյա­նի սր­տի թեկ­նա­ծուն: Ա­սում են, սա­կայն, որ նրա ու Սամ­վել Բա­բա­յա­նի ոչ միան­շա­նակ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը վնա­սել է եր­կու­սին էլ. մե­խա­նի­կա­կան միակց­ման այդ տան­դե­մը բա­ցար­ձա­կա­պես չի ար­ժա­նա­ցել ար­ցախ­ցի­նե­րի հա­վա­նու­թյա­նը` ոչ միայն Մա­սի­սի ֆլեգ­մա­տիկ, այլև Կա­ման­դու­յուշ­չիի ար­կա­ծախն­դիր, վեր­ջին շր­ջա­նում էլ ցան­կա­ցած ձեռ­նարկ տա­պա­լե­լու պատ­ճա­ռով:

Դիտվել է՝ 100676

Մեկնաբանություններ