Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել համակերպվել կորոնավիրուսի համաճարակի անխուսափելիության հետ: Վարակի դեպքերի մասին են հայտնում նորանոր երկրներ, օրինակ՝ Նիդերլանդները, Ուկրաինան: Կորոնավիրուսի պատճառով համաշխարհային շուկաները լուրջ անկում են ապրում, իջնում է նավթի գինը: