Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղազախստանում բանտում մահացած ակտիվիստի հիշատակի ակցիայի տասնյակ մասնակիցներ են բերման ենթարկվել

Ղազախստանում բանտում մահացած ակտիվիստի հիշատակի ակցիայի տասնյակ մասնակիցներ են բերման ենթարկվել
28.02.2020 | 14:09

Ղազախստանում նախնական կալանքի վայրում մահացած ակտիվիստ Դուլատ Ագադիլի հիշատակի ակցիային մասնակցող տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել: Ակցիային ավելի քան հարյուր մարդ է մասնակցել:


Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ագադիլը Նուր-Սուլթանի մեկուսարանում փետրվարի 25-ին մահացել է սիրտ-անոթային անբավարարությունից, մարմնի վրա բռնությունների հետքեր չկան: Մահն արձանագրել է շտապօգնության բժշկական անձնակազմը: Դուլատ Ագադիլը բերման էր ենթարկվել փետրվարի 24-ի երեկոյան: Ակտիվիստները Ֆեյսբուքում տեսանյութեր էին տեղադրել, որտեղ քաղաքացիական հագուստով անձինք նրան ուժով դուրս են հանում տնից ու առանց տարբերանշանների մեքենայով տանում անհայտ ուղղությամբ: Ագադիլը սոցիալական բնույթի խնդիրներ էր բարձրացնում, պահանջում էր քաղաքացիական իրավունքների ու ազատությունների ապահովում: Անցած տարի նա բազմիցս ենթարկվել էր վարչական պատասխանատվության:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ