Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անկարան խորհրդակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ

Անկարան խորհրդակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ
28.02.2020 | 14:42

Փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվել են մարտերը սիրիական ու թուրքական զորքերի միջև: Սիրիական զորքի ավիահարվածի հետևանքով 33 թուրք զինծառայող է սպանվել, հայտնում է Անադոլուն: Եվս 36 թուրք զինծառայող վիրավոր է: Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը եկել է Սիրիայի հետ սահմանային Հաթայի նահանգի հրամանատարական կենտրոն Թուրքիայի նախագահ Էրդողանի մոտ խորհրդակցությունից հետո: Թուրքիան հայտնում է, որ ի պատասխան սիրիական բանակի գործողությունների, հարվածել է կառավարական բանակի շարասյուներից մեկին եւ պատրաստվում է Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին օդային ու ցամաքային հարվածներ սկսել: Անկարան խորհրդակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ